ԱՄՆ-ում անհետ կորել էր «Սաութլենդ» սերիալի 27-ամյա աստղը
Լոս Անջելեսում անհետ կորել էր ամերիկացի դերասանուհի Ջաիդա-Իման Բենջամինը, հայտնում է The Hollywood Reporter-ը։
«Սաութլենդ» սերիալի 27-ամյա դերասանուհուն վերջին անգամ տեսել էին փետրվարի 19-ին։ Նրա մայրը՝ Ջոսինդան, ինստագրամում հրապարակում է արել ու խնդրել օգնել դստերը որոնելու հարցում։
«Երբեք չէի կարծի, թե երբեւէ ստիպված կլինեմ նման հրապարակում անել։ Իմ երեխան կորել է, խնդրում եմ, օգնեք ինձ գտնել նրան։ Ես չեմ կարողանում շնչել»,- գրել է նա։
Ամերիկացի դերասան Վինսենթ Ուորդը, որը «Քայլող մեռյալները» հեռուստասերիալում կատարել է Օսկարի դերը, եւս կոչ է արել օգնել Բենջամինի որոնումների հարցում։ Նա նշել է, որ մի քանի անգամ աշխատել է նրա հետ։
Բացի «Սաութլենդ» նախագծից՝ Ջաիդա-Իման Բենջամինը հայտնի է այնպիսի սերիալներում ու ֆիլմերում կատարած դերերով, ինչպիսիք են «Սպիտակ ագռավ», «Օսթին եւ Էլի», «Հարլիի կյանքը», «Մտածել հանցագործի նման․ սահմանից այն կողմ», «Անբաժանելի քառյակը» եւ «Խենթանում եմ քեզ համար»։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ իրավապահ մարմինների աշխատակիցները դերասանուհուն գտել են Ստուդիո-Սիթի քաղաքի զբոսաշրջային հատվածում։ Անհետացման մանրամասներն ու պատճառներն առայժմ չեն նշվում։