Ճապոնիան պատժամիջոցներով է պատասխանել Ուկրաինայի ինքնիշխանության ոտնահարմանը
Ճապոնիան պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ՝ ի պատասխան Ուկրաինայի դեմ նրա գործողությունների։ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան հայտարարել է, որ պատժամիջոցները ներառում են Ճապոնիայում ռուսական պարտատոմսերի արգելք եւ որոշ անձանց ակտիվների սառեցում։
Կիսիդան հայտարարել է, որ Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայի ինքնիշխանության ոտնահարում են եւ Մոսկվային կոչ է արել վերադառնալ դիվանագիտական մեթոդներին։
Նա զգուշացրել է, որ եթե իրավիճակը սրվի, Ճապոնիան պատրաստ է լրացուցիչ քայլեր ձեռնարկել։