Ճապոնիան կգործարկի ջրածնով աշխատող առաջին գնացքը
Ճապոնիայի ամենամեծ երկաթութային ընկերությունը՝ East Japan Railway Co-ն, մարտին կփորձարկի երկրում առաջին գնացքը, որը կաշխատի ջրածնային վառելիքով, տեղեկացնում է Bloomberg գործակալությունը։
Ճապոնիայում առաջին ջրածնային գնացքը նախատեսում են գործարկել 2030թ., առեւտրային փոխադրումների համար։ «Hybari» երկվագոն գնացքը ստեղծել է East Japan Railway ճապոնական հսկան՝ Toyota Motor-ի եւ Hitachi կոնգլոմերատի հետ համատեղ։ Գնացքի արժեքը կազմել է 4 մլրդ իրեն (35 մլն դոլար)։ Ջրածնի մեկ լիցքավորմամբ գնացքը կարող է անցնել 140 կիլոմետր՝ ժամում 100 կիլոմետր առավելագույն արագությամբ։ Երկաթուղային ընկերությունը նախատեսում է ջրածնային գնացքներով փոխարինել իր դիզելային պարկը։ Նախատեսվում է նաեւ արտահանել դրանք։
Ճապոնիան ավելի վաղ հայտարարել էր, որ ցանկանում է մինչեւ 2050թ. վերացնել կախվածությունն ածխածնից։ Ջրածինը այդ նպատակին հասնելու կարեւորագույն տարրն է դարձել, քանի որ էներգիայի մաքուր աղբյուր է։ Ճապոնական Toyota ավտոարտադրողը մտադիր է տասն անգամ ավելացնել Mirai ավտոմեքենաների արտադրությունը, որոնք աշխատում են ջրածնային վառելիքով, իսկ Iwatani Corp. եւ Kawasaki Heavy Industries Ltd էներգետիկական ընկերությունները փորձում են օպտիմալացնել ջրածնի լոգիստիկան՝ նվազեցնելու համար ջրածնի գինը։ Կառավարությունը նպատակադրվել է մինչեւ 2050թ. ավելացնել ջրածնի օգտագործման ծավալը՝ հասցնելով 20 մլն տոննայի։