Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանում ՌԴ-ի սուվերեն պարտքի դեմ
ԱՄՆ Նախագահ Ջո Բայդենը ելույթ է ունեցել Ուկրաինայի իրադրության վերաբերյալ։ Բայդենը պնդում է, որ ՌԴ-ն «Ուկրաինայից կտրել է մեծ կտոր» և այսօր շարունակել է նման գործողությունները։ Նրա խոսքով՝ ՌԴ-ն սկսել է ներխուժել Ուկրաինա։
«Վերջին մի քանի ամիսների ընթացքում մենք սերտորեն համակարգվել ենք Եվրոպայում և ամբողջ աշխարհում ՆԱՏՕ-ի գծով մեր դաշնակիցների հետ՝ նախապատրաստելով պատասխան։ Ես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ասացի ավելի քան մեկ ամիս առաջ, ինչ տեղի կունենա, եթե Ռուսաստանը գործողություններ ձեռնարկի Ուկրաինայի դեմ։ Ռուսաստանը գործողություններ է ձեռնարկել Ուկրաինայի դեմ, անվիճելի է, անկախության հռչակմամբ։
Այնպես որ, այսօր ես հայտարարում եմ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների առաջին տրանշի մասին՝ ի պատասխան նրա գործողությունների։ Մենք այդ պատժամիջոցներն ընդունում ենք դաշնակիցների ու գործընկերների հետ համակարգմամբ և խստացնելու ենք, եթե Ռուսաստանը գնա էսկալացիայի»,- ասել է Բայդենը։
Բայդենը նաև պնդում է, որ Ռուսաստանը, ճանաչելով Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների (ԴԺՀ և ԼԺՀ) ինքնիշխանությունը, «Ուկրաինայից կտրել է մեծ կտոր» և այսօր շարունակել է նման գործողությունները:
«Եթե պարզ լեզվով խոսենք, Ռուսաստանը քիչ առաջ հայտարարեց, որ Ուկրաինայից կտրում է մեծ կտոր», – հայտարարել է նա՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը, որը նվիրված էր Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրությանը:
Նրա խոսքով՝ ՌԴ-ն սկսել է ներխուժել Ուկրաինա։
«Երեկ երեկոյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է, որ ռուսական ուժերը տեղակայվեն այդ շրջաններում։ Այսօր նա պնդում էր, որ այդ տարածաշրջաններն իրականում ավելի լայն սահմաններ ունեն, քան այն շրջանները, որոնք նա ընդունել է», – հայտարարել է ԱՄՆ-ի ղեկավարը՝ Սպիտակ տանը ելույթ ունենալով այն ճառով, որը նվիրված էր Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրությանը:
«Իմ կարծիքով, նա հիմնավորում է ստեղծել, որպեսզի ավելի շատ տարածք գրավի ուժով։ Դա Ռուսաստանի ներխուժման սկիզբն է Ուկրաինա», – կարծում է Բայդենը:
Բայդենը պնդում է, որ Պուտինի ելույթը վկայում էր երկխոսություն վարելու ցանկության լիակատար բացակայության մասին։ ԱՄՆ-ը պահպանում է Ռուսաստանի հետ դիվանագիտական աշխատանքի պատրաստակամությունը, հույս ունի Մոսկվայի նույն տրամադրվածությունը, ասել է ԱՄՆ նախագահը:
ԱՄՆ-ը չորեքշաբթի պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի էլիտաների նկատմամբ, երեքշաբթի՝ ВЭБ-ի նկատմամբ, հայտնել է Բայդենը։ Նա նաև ասել է, որ ԱՄՆ-ը ուշադիր հետևելու է էներգետիկ շուկաների իրավիճակին՝ կապված ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հետ, պատրաստ է միջոցներ ձեռնարկել: