Մինսկի համաձայնագրերը գոյություն ունեն․ ՄԱԿ-ի ներկայացուցիչը՝ Պուտինին
ՄԱԿ-ը կարծում է, որ Մինսկի համաձայնագրերը շարունակում են գոյություն ունենալ և Ուկրաինայում ապաէսկալացման ուղի են հանդիսանում: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը ՝ մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը:
«Մեր կարծիքով, կան դիվանագիտական շրջանակներ, որոնք գոյություն ունեն, որոնք մնում են, և դրանք պետք է օգտագործվեն որպես դեէսկալացիայի ճանապարհ», – ասել Է Դյուժարիկը՝ պատասխանելով Ռուսաստանի առաջնորդի խոսքերը մեկնաբանելու խնդրանքին:
Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ Մինսկի համաձայնագրեր այժմ չկան: Նա հարց է ուղղել այն մասին, թե ինչ նպատակով պետք է կատարեն դրանք, եթե Ռուսաստանը ստիպված է եղել ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների անկախությունը։