ԴԺՀ-ում հայտարարել են հանրապետության պաշտպանության նախկին նախարարի դեմ մահափորձի փորձի մասին
ԴԺՀ պետանվտանգության նախարարությունը հայտնել է Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Վլադիմիր Կոնոնովի դեմ մահափորձի մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Այսօր՝ փետրվարի 22-ին` ժամը 16:32-ին, Լազարենկո և Ցուսիմսկայա փողոցների հատման շրջանում փորձ է կատարվել ահաբեկչական գործողություն իրականացնել ԴԺՀ-ի պաշտպանության նախկին նախարար Վլադիմիր Կոնոնովի նկատմամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ պայթյունի հետևանքով տուժել է խաղաղ բնակիչ, ով ուղևորվում էր նախկին նախարարի հետ հանդիպման։
Ահաբեկչության փաստով քրեական գործ է հարուցվել։