Էրդողանն ընդհատել է այցը Աֆրիկայի երկրներ և վերադառնում է Թուրքիա
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ընդհատել է այցը Աֆրիկայի երկրներ և որոշել Սենեգալից վերադառնալ Թուրքիա՝ հայտնում է Anadolu գործակալությունը:
Էրդողանի աֆրիկյան շրջագայության ընդհատման պատճառը չի նշվում:
Թուրքիայի նախագահի այցը Գվինեա-Բիսաու, որ նախատեսված էր փետրվարի 23-ին, հետաձգվել է: Աֆրիկա այցի շրջանակներում Էրդողանը եղել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում և Սենեգալում: