Փետրվարի 22-ին ադրբեջանցի պատգամավորների Երևան ժամանելու դեմ բողոքի ցույցի ժամանակ ինչ-որ պահի իրավիճակը լարվել էր
Փետրվարի 22-ին ադրբեջանցի պատգամավորների Երևան ժամանելու դեմ բողոքի ցույցի ժամանակ ինչ-որ պահի իրավիճակը լարվեց:
Ցույցի մասնակիցներից Մանուել Մանուկյանը հայտարարեց, որ անընունելի է, որ հայ զինվորները պաշտպանում են սահմանները, իսկ ադրբեջանցիները հանգիստ թափանցում են Երեւան։
«Ես եմ իմ ակցիայի տերը, ով էստեղ եկել է խոսելու համար, ես չեմ եկել խոսելու համար: Ես գնում եմ ադրբեջանցիներին տեսնելու: Որ ասում էինք՝ ադրբեջանցին Երեւան է մտնելու, չէին լսում»,-ասաց նա եւ պահանջեց ոստիկաններին թույլ տալ, որ ինքը մտնի շենք եւ հանդիպի ադրբեջանցիների հետ:
Ոստիկանները կոչ արեցին սադրիչ գործողությունների չդիմել, սակայն ակցիայի մասնակիցներից մի քանիսը փորձեցին ճեղքել ոստիկանական շղթան: Ակցիայի մասնակիցների եւ ոստիկանների միջեւ քաշքշոց սկսվեց:
Մանուել Մանուկյանը հայտարարեց, որ Ոստիկանության աշխատակիցները իշխանության գործիք, իշխանության գերին են դարձել. «Ո՞րն է ժողովրդավարությունը։ Որ մեր տղաները կտտանքների՞ են ենթարկվում ադրբեջանական բանտերում, իսկ ադրբեջանցիները նստած են այստե՞ղ։ Պատերազմից որոշ ժամանակ անց Հայաստանի իշխանությունները ադրբեջանցիների հետ գնում են ռեստորաններ։ Համոզվա՞ծ են արդյոք ոստիկանները, որոնք ներս չեն թողնում, որ իրենց երեխաները խնդրի առաջ չեն կանգնի», - նշեց նա։
Հիշեցնենք, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի նիստը, ներկա են նաև ադրբնեջանցի պատգամավորներ։ Դրսում հավաքված են հասարակական, քաղաքական, մշակությաին գորչծիչներ, քաղաքացիներ՝ իրենց բողոքն արտահայտելով ադրբեջանցի պատգամավորների՝ Հայաստանում գտնվելու փաստից։