Սիրիայի ԱԳՆ․ Դամասկոսը շուտով կարող է ճանաչել ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն
Դամասկոսը շուտով կարող է ճանաչել Լուգանսկի եւ Դոնեցկի ժողովրդական հանրապետությունների ինքնիշխանությունը։ Այս մասին հայտարարել է Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ Միկդադը։
Նա ընդգծել է, որ Դամասկոսը վճռականորեն աջակցում է ԴԺՀ-ն եւ ԼԺՀ-ն ճանաչելու Ռուսաստանի որոշմանը:
«Սիրիայի կողմից Դոնբասի հանրապետությունների անկախության ճանաչման հարցը պետք է հաստատվի խորհրդարանի եւ այլ մարմինների կողմից»,- ասել է նա՝ նշելով, որ դա կարող է տեղի ունենալ շատ շուտով։