Էմիր Կուստուրիցան կդառնա ռուսական բանակի թատրոնի գլխավոր ռեժիսորը
Սերբ կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցան ընդունել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի՝ ռուսական բանակի կենտրոնական ակադեմիական թատրոնի գլխավոր ռեժիսոր դառնալու առաջարկը, լրագրողներին հայտնել է նախարարության ղեկավարի մամուլի քարտուղար Ռոսիյանա Մարկովսկայան։
Նրա խոսքով՝ Շոյգուն երկուշաբթի օրը հանդիպել է Կուստուրիցայի հետ։
Ավելի վաղ ռուսական բանի կենտրոնական թատրոնի գլխավոր ռեժիսորը Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ Բորիս Մորոզովն էր։ Նա պաշտոնը լքել է 2020թ․-ին՝ 25 տարվա աշխատանքից հետո։