15 միլիոն դոլարի գործարք․ Բրիթնի Սփիրսը հուշագրություններ կհրատարակի
Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսն ինքնակենսագրական գիրք է գրում։ Page Six-ի տեղեկություններով՝ հուշագրություններում 40-ամյա երգչուհին անկեղծորեն կպատմի իր կյանքի, կարիերայի եւ ընտանիքի մասին։
Գրքում Սփիրսը կխոսի նաեւ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասին։ Պարբերականի տեղեկություններով՝ հուշագրությունները հրատարակելու իրավունքի համար երգչուհին 15 միլիոն դոլար կստանա։
InterMedia-ն հօշեցնում է, որ 2021թ․-ին հուշագրություններ է թողարկել Բրիթնի Սփիրսի կրտսեր քույրը՝ Ջեյմի Սփիրսը։ Երգչուհին սոցիալական ցանցերի միջոցով գիրքը լուրջ քննադատության է ենթարկել, հատկապես իր անձի եւ իր հանդեպ ընտանիքի անդամների վերաբերմունքի հետ կապված հատվածները։