Ջոկովիչը հաղթել է այս տարվա իր առաջին պաշտոնական խաղում
Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչն այս տարի անցկացրել է առաջին պաշտոնական հանդիպումը։
Դուբայում ընթացող ATP-500 շարքի մրցաշարի առաջին շրջանում սերբ թենիսիստը մրցել է իտալացի Լորենցո Մուզետիի հետ եւ առավելության է հասել 6։3, 6։3 հաշվով։ Պայքարը տեւել է 1 ժամ եւ 15 րոպե։
Քառորդ եզրափակիչի ուղեգրի համար Ջոկովիչը կմրցի ռուսաստանցի Կարեն Խաչանովի եւ ավստրալացի Ալեքս դե Մինորի դիմակայության հաղթողի հետ։
Տեսանյութը՝ այստեղ: