Իսպանիայում գործազրկության ամենաբարձր մակարդակն է գրանցվել եվրոպական երկրների շարքում
Եվրոպական տարածաշրջանի երկրների շարքում 2021 թվականին գործազրկության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Իսպանիայում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Իսպանիայում գրանցվել է աշխատանք փնտրող բնակչության ամենաբարձր մակարդակը (13.4 տոկոս)։ Հաջորդը Հունաստանն է՝ 13.2 տոկոս ցուցանիշով։
Գործազրկության ամենացածր մակարդակը գրանցվել է Չեխիայում, որտեղ աշխատանք է փնտրում բնակչության 2.2 տոկոսը: Նաեւ բավականին ցածր գործազրկություն է նկատվում Լեհաստանում, Գերմանիայում եւ Մալթայում (3.5 տոկոս)։ Ռուսաստանը վարկանիշում զբաղեցնում է տասներորդ տեղը՝ 4.3 տոկոս ցուցանիշով։
Փորձագետները նշել են, որ 2022 թվականին Եվրոպայում աշխատաշուկան կարող է դադարել դրական դինամիկա ցույց տալ։