ԵՄ-ն՝ Պուտինի կողմից ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչման մասին. Մենք հաստատակամ եւ վճռական պատասխան կտանք
Եվրամիությունը դատապարտել է ԿԺԴՀ-ի եւ ԼԺՀ-ի ճանաչումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից, հայտնում է BBC-ն։
«Ուկրաինայում երկու անջատողական տարածքների ճանաչումը միջազգային իրավունքի, Ուկրաինայի տարածքային ամբողջականության եւ Մինսկի համաձայնագրերի կոպտագույն խախտում է»,- հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։
«ԵՄ-ն եւ նրա գործընկերները դրան կպատասխանեն միասնությամբ, հաստատակամությամբ եւ վճռականությամբ՝ որպես Ուկրաինայի հետ համերաշխության նշան»,- ասել է նա։