102-ամյա ավտովարորդը բացահայտել է երկարակեցության գաղտնիքը
ԱՄՆ-ից մի տղամարդ, ով 2022 թ․ մարտին կդառնա 103 տարեկան, բացահայտել է երկարակեցության գաղտնիքը, տեղեկացնում է Fiddlehead Focus-ը։
Չնայած իր պատկառելի տարիքին՝ 102-ամյա Արմանդ Մարտինը՝ Մեն նահանգի Մադավոսկ փոքր քաղաքից, ապրում է մենակ եւ շարունակում է մնալ մոլի ավտովարորդ: Նա խանութ է գնում որդու ուղեկցությամբ։ Հինգ տարի առաջ նա վթարի է ենթարկվել եւ որոշել հրաժարվել անձնական տրանսպորտից, սակայն այժմ շատ է կարոտում մեքենա վարելը։
1919 թ․ ծնված տղամարդը կարծում է, որ այդքան երկար է ապրել, քանի որ մանկուց սիրել է կարդալ։ Նա չի կարող մեկ օր անգամ անցկացնել առանց կարդալու, իր ամենասիրելի ժանրերն են վեսթերնը եւ ֆանտաստիկան: Բացի ընթերցանությունից՝ ամերիկացին իր երկարակեցությունը բացատրում է մշտական զբաղվածությամբ, ճիշտ սնվելով եւ ակտիվ ապրելակերպով։
«Իմ հարեւանն ինձ ասում է, որ ես 310 տարի կապրեմ։ Ես ինձ հիանալի եմ զգում»,- լրագրողներին ասել է Մարտինը: