Sony-ն առավելագույն հատկանիշներով կոմպակտ սմարթֆոն կներկայացնի
Sony ընկերությունը կշարունակի կոմպակտ ֆլագմանական սմարթֆոնի թողարկումը, որի նոր տարբերակը կստանա Xperia 5 Mark IV անվանումը, հաղորդում է Phone Arena պորտալը։
Չորրորդ սերունդը կլինի Xperia 5 III-ի շարունակությունը եւ կպահպանի հիմնական դիզայնի տարրերը: Այսպիսով, Sony Xperia 5 Mark IV-ը կստանա Gorilla Glass Victus պաշտպանիչ ապակիով ծածկված 6,1 դյույմ OLED էկրան։
Հետաքրքիրն այն է, որ այս սմարթֆոնի համար ինսայդերները դերագրում են Snapdragon 8 Gen 1 Plus-ն է, Gen 1 պրոցեսորի բարելավված տարբերակը, որը նույնիսկ դեռ չի հայտարարվել։ Սպասվում է, որ հզորության փոքր աճի դեպքում չիպում կաշխատեն էներգաարդյունավետության վրա՝ դարձնելով այն պակաս տաք։
Երեք տեսախցիկներից բաղկացած հավաքածուն կրկնօրինակում է Xperia 5 III-ում տեղադրվածը: Հիմնականը 12 մեգապիքսել տեսախցիկն է՝ Sony imx557 հաղորդիչով եւ նույնչափ թույլտվությամբ Sony IMX663 հեռուստաօբյեկտիվով։
Վերջինս ապահովում է եռակի օպտիկական խոշորացում։ Իսկ մարտկոցի հզորությունը ընթացիկ տարբերակում կավելանա 4500 ամպեր-ժամի համեմատ․ հնարավոր է՝ լիցքավորումն ավելի արագ ընթանա։
Պահպանվելու է նաեւ ժամանակակից ֆլագմանական սմարթֆոններում հազվագյուտ համարվող աուդիոջեքը։
Սմարթֆոնը կարող է ազդարարվել արդեն այս գարնանը, իսկ ահա դրա թողարկման ժամկետները կարող են ձգձգվել. անցյալ տարվա մոդելը վաճառքի է հանվել շնորհանդեսից վեց ամիս անց։