Հայաստանում վարորդների մոտ բողոքի նոր ալիք է հասունանում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«Հայաստանում վարորդների մոտ բողոքի նոր ալիք է հասունանում: Գազալցակայաններում հրաժարվում են ավտոմեքենան լիցքավորել բնական սեղմված գազով առանց վկայագրի: Այս մասին երեկ «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին մի քանի վարորդներ, որոնց գազալցակայանում հրաժարվել են մեքենան լիցքավորել եւ պահանջել են ներկայացնել վկայագիր: Բանն այն է, որ գազալցակայանները պետք է լիցքավորեն միայն այն մեքենաները, որոնք ունեն փորձարկման վկայագիր, հակառակ դեպքում գազալցակայանը կտուգանվի:
Վարորդները պետք է 2 տարին մեկ, կախված բալոնի տեսակից, ճնշափորձարկում անցնեն, վկայագիր ստանան, հակառակ դեպքում լցակայաններում չեն սպասարկվի: Բալոնի տեղադրումից կամ փորձարկումից հետո մեքենայի տվյալները մուտք կարվեն էլեկտրոնային հարթակ: Ի դեպ, տեսչական մարմնի աշխատակիցների կողմից է վերահսկողություն իրականացվելու, բայց որոշ ժամանակ հետո միասնական համակարգի միջոցով դա կվերահսկվի: Իսկ առանց լիցենզիայի բալոն տեղադրող ու փորձարկող ընկերությունները պետք է ունենան գազաբալոն տեղադրելու համար նախատեսված սարքավորումներ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: