Զելենսկի. Ուկրաինան ինքնապաշտպանության իրավունք է վերապահում
Ուկրաինան` hամաձայն Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության, ինքնապաշտպանության իրավունք է վերապահում։ Այս մասին տեսաուղերձում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, տեղեկացնում է «Укринформ»-ը։
«Մեր սահմանները հուսալի կերպով պաշտպանված են։ Ստեղծվել է տարածքային պաշտպանության համակարգ։ Մեր գործընկերները մեզ աջակցում են։ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն՝ Ուկրաինան անհատական եւ կոլեկտիվ ինքնապաշտպանության իրավունք է վերապահում։ Մենք լավ տարբերակում ենք ագրեսորի զորքերի սադրանքները եւ հարձակումները։ Ճշմարտությունը մեզ է պատկանում, եւ մենք երբեք չենք թաքցնի ճշմարտությունը»,- ասել է Զելենսկին։
Նա նշել է, որ այժմ քաոսային գործողությունների պատճառներ չկան։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ճանաչել է ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի անկախությունը։
Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Մոսկվան ամբողջությամբ պատասխանատվություն է կրելու Մինսկի համաձայնագրերի եւ Ուկրաինայի արեւելքում զինված հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի խախտման համար այդ անօրինական ձեւավորումները ճանաչելու դեպքում։