Քաղաքացիական ակտիվիստներն անհետացել են քաղաքապետարանի դիմացից. նրանց հետ չեն կարողանում կապ հաստատել
Քաղաքապետարանի առջև նստացույց անող ակտիվիստների՝ Սուրեն Սահակյանի, Վահագն Մինասյանի և Գոռ Առաքելյանի հետ կապ հաստատել չի լինում: Այս մասին Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ակտիվիստ Սոնյա Մսրյանը: Ակտիվիստն ասաց, որ ինքը քաղաքում չի եղել և տեղյակ չէր, որ ակտիվիստները հեռանալու են քաղաքապետարանի դիմացից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ NEWS.am-ին քաղաքացիական ակտիվիստ Մաքս Սարգսյանը հայտնել էր, որ իրենց մոտ կասկած է առաջացրել փաստը, որ մեքենան, որի մեջ քնում էին ակտիվիստները, նրանց իրերը, ինչպես նաև Հենրիկ Նավասարդյանի և Միսակ Համբարձումյանի պաշտոնանկությունը պահանջող պաստառները տեղում են, իսկ ակտիվիստները չկան։
Հիշեցնենք, որ ակտիվիստները ավելի վաղ հայտարարել էին, որ 7 օրյա ժամկետում՝ մինչև հոկտեմբերի 29-ը, երկու պաշտոնյաների՝ Հենրիկ Նավասարդյանին ու Միսակ Համբարձումյանին պաշտոնանկ չանելու դեպքում իրենք կդադարեցնեն հացադուլն ու կանցնեն ավելի կտրուկ գործողությունների: