Բրիտանիայում վերջին 90 տարվա ընթացքում առաջին անգամ խողովակատամ է ծնվել
Չեսթերի կենդանաբանական այգու պաշտոնական կայքը հայտնում է, որ 90 տարվա մեջ առաջին անգամ Անգլիայում խողովակատամ է ծնվել: Կենդանուն Դոբի են կոչել՝ «Հարի Փոթերից» տնապայի պատվին:
Կենդանաբանական այգու աշխատակիցների խոսքով՝ Դոբին էգ է։ Այս պահին անասնաբույժներն ուշադիր հսկում են կենդանուն։ Խողովակատամները, մասնագետների խոսքով, հայտնի են իրենց անփութությամբ, ուստի նորածնին պատահական վնասվածքներից պաշտպանելու համար շուրջօրյա հսկողություն է իրականացվում:
«Երեկոյան, երբ Դոբիի ծնողները զբոսանքի են դուրս գալիս, մենք ձագին զգուշորեն տեղավորում ենք հատուկ ինկուբատորի մեջ։ Ցերեկը Դոբին նստում է մոր հետ, նրանք շատ լավ լեզու են գտնում»,- ասել է կենդանաբանական այգու մենեջեր Դեյվ Ուայթը:
Խողովակատամները հիմնականում հանդիպում են Աֆրիկայում եւ հազվադեպ են հանդիպում կենդանաբանական այգիներում: Փորձագետների կարծիքով՝ անազատության մեջ է գտնվում ընդամենը 66 կենդանի, իսկ վայրի բնության մեջ տեսակի պոպուլյացիան նվազում է մարդկանց գործողությունների պատճառով։