Վալերի Նիկոլաևի գործընկերները բացահայտել են արտիստի նյարդային պոռթկման պատճառը
Ռուս դերասան Վալերի Նիկոլաեւը, որը ոչ ադեկվատ պահվածքի պատճառով հատուկ օթեւանից հոգեբուժական հիվանդանոց է տեղափոխվել, կարող էր պոռթկում ունենալ մեքենայի համար վարկի պատճառով։ «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի հետ զրույցում այդ վարկածն առաջ են քաշել արտիստի գործընկերները։
Նրանց խոսքով՝ ոստիկանության կողմից ձերբակալվելուց եւ հոսպիտալացվելուց առաջ 56-ամյա արտիստը վարկ է վերցրել ու թանկարժեք ավտոմեքենա գնել։ Նրան վարորդական իրավունքից զրկելու ժամկետը դեռ չի լրացել, սակայն նա իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից ձերբակալվել է նոր մեքենան հարբած վիճակում վարելու համար։
Վալերի Նիկոլաեւին հատուկ օթեւանից հոգեբուժական հիվանդանոց են տեղափոխել, ուր տելեգրամյան ալիքներից մեկի տեղեկություններով, ոչ ադկեվատ վարքագիծ է դրսեւորել, մասնավորապես թակել է դռներն ու հաչել։ Փետրվարի 14-ին դատարանը որոշում է կայացրել հարկադիր բուժման մասին։