ԱԱԾ-ն և Գլխավոր դատախազությունը չեն կարողանում կալանավորել Արտակ Սարգսյանին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԱԾ-ն եւ Գլխավոր դատախազությունը չեն կարողանում կալանավորել «Դատապարտյալների հիվանանոց» ՔԿՀ պետ Արտակ Սարգսյանին, որը, ըստ տեղեկությունների, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի ազգականն է՝ հորաքրոջ որդին: Մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է Դատախազության բողոքը: Նշենք՝ դեռ հունվարի 20-ին ԱԱԾ-ն բերման էր ենթարկել ու ձերբակալել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ Արտակ Սարգսյանին:
Ըստ նախաքննության տվյալների՝ նրա գիտությամբ քրեակատարողական հիմնարկի երկու աշխատակիցներ խոշտանգման են ենթարկել մեկ անձի: Այս մասով երեքի նկատմամբ էլ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, աշխատակիցների մասով դրանք բավարարվել են, ՔԿՀ պետի մասով դատարանը չի բավարարել միջնորդությունը: Եվ Դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել, որը, սակայն, եւս մերժվեց: Ի դեպ, ըստ լուրերի՝ չկալանավորված ՔԿՀ պետ Արտակ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի հորաքրոջ որդին է: Ավելին, Սասուն Խաչատրյանի եղբայրն էլ ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատրյանն է, ու թերեւս կարելի է ենթադրել, թե ինչու դատարանը հիմնարկի երկու աշխատակիցներին տարավ կալանքի, իսկ, ահա, ՔԿՀ պետ Արտակ Սարգսյանին համառորեն կալանքի չեն տանում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: