Պուտին. Քաղաքակիրթ աշխարհը գերադասում է չնկատել սարսափն ու ցեղասպանությունը Դոնբասում
Քաղաքակիրթ աշխարհը գերադասում է չնկատել սարսափն ու ցեղասպանությունը Դոնբասում, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսներին ուղղված իր ուղերձում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Իսկ այսպես կոչված քաղաքակիրթ աշխարհը, որի միակ ներկայացուցիչներ ինքնակոչ կերպով իրենց հայտարարեցին մեր արևմտյան գործընկերները, գերադասում է դա չնկատել։ Իբր ոչինչ չկա, այդ ամբողջ սարսափը, ցեղասպանությունը, որին գրեթե 4 միլիոն մարդ է ենթարկվում։ Եվ միայն այն պատճառով, որ այդ մարդիկ համաձայն չէին 2014-ին Ուկրաինայում Արևմուտքի կողմից աջակցվող հեղաշրջման հետ, դեմ հանդես եկան դեպի ազգայնականություն, քարանձավային և ագրեսիվ ազգայնականություն եւ նեոնացիզմ տանող պետական շարժմանը: Եւ պայքարում են սեփական հողում ապրելու, մայրենի լեզվով խոսելու, մշակույթն ու ավանդույթները պահպանելու տարրական իրավունքների համար։ Որքա՞ն կարող է շարունակվել այս ողբերգությունը։ Դեռ ինչքա՞ն կարելի է դիմանալ»,- ասել է Պուտինը։