Ուկրաինան կարելի է անվանել «Վլադիմիր Իլյիչ Լենինի անունով», սակայն այսօր այն ամեն բան անում է, որ ջնջի իր սովետական անցյալը. Այն դարձել է արևմտյան ուժերի խամաճիկ, կորցրել իր սուվերենությունը. Պուտին
Ինչպես արդեն նշել էինք, երեկ՝ փետրվարի 21-ին, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ուղիղ տեսակապով դիմել է ռուս և ուկրաինացի բնակչությանը: Նա մանրամասն վերլուծել է Ուկրաինայում կատարվելիքը, դրա արմատները, Ուկրաինայի՝ որպես պետություն կազմավորման սկիզբը, խորհրդային պատմությունը և այժմյան ջանքերը՝ ջնջել, ամեն ձև հրաժարվել այդ պատմությունից:
Նա հայտարարել է, որ Լենինն ու նրա համախոհները ժամանակակից Ուկրաինա են ստեղծել Ռուսաստանից տարածքների օտարման ճանապարհով: Նա ընդգծել է, որ ժամանակակից Ուկրաինան ամբողջությամբ ստեղծվել է կոմունիստական Ռուսաստանի կողմից: Ուկրաինան կարելի է անվանել «Վլադիմիր Իլյիչ Լենինի անունով», նա դրա հեղինակն է, հավելել է Պուտինը:
«Ուկրաինան կարելի է անվանել «Վլադիմիր Իլյիչ Լենինի անունով», նա դրա հեղինակն է, սակայն այսօր Ուկրաինան ամեն բան անում է, որ ջնջի իր սովետական անցյալը: Այսօր այսպես կոչված շնորհակալ ժառանգները քանդել են Լենինի արձանը... Ուկրաինան դարձել է արևմտյան ուժերի խամաճիկ և կորցրել իր սուվերենությունը»,- ասել է Պուտինը:
Տեսաուղերձը՝ ստորև: