Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը YouTube-ին դատի կտան
YouTube-ի համահիմնադիր 36-ամյա Չադ Խերլին որոշել է գովազդել իր MixBit նոր նախագիծը Քիմ Քարդաշյան ու Քանյե Ուեսթ աստղային զույգի հաշվին:
Չադն իր էջում տեղադրել է Քիմի և Քանյեի նշանադրությունից մի հատված, որը մեկ շաբաթվա ընթացքում դիտել է 1,5 միլիոն մարդ:
Աստղային զույգը որոշել էր հրապարակել տեսանյութը միայն Քարդաշյանի ռեալիթի-շոուի ընթացքում և Քանյեի շոուներից մեկի ժամանակ:
Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը որոշել են դատի տալ YouTube-ի համահիմնադրին: