Թոմաս Մյուլերը վարակվել է կորոնավիրուսով
Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը վարակվել է կորոնավիրուսով։ 32-ամյա գերմանացի ֆուտբոլիստը ստացել է թեստի դրական պատասխան եւ ինքնամեկուսացել է, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Մյուլերի ինքնազգացողությունը լավ է։
Հաջորդ հանդիպումը «Բավարիան» կանցկացնի փետրվարի 26-ին՝ Գերմանիայի առաջնության 24-րդ տուրում հյուրընկալվելով Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»։
Ընթացիկ մրցաշրջանում Մյուլերը մասնակցել է 33 հանդիպման բոլոր մրցաշարերում, խփել է 10 գոլ, կատարել 22 գոլային փոխանցում։