«Ուկրաինան այսօր իրավամբ կարելի է անվանել «Վլադիմիր Իլյիչ Լենինի անվան Ուկրաինա», նա է դրա հեղինակն ու ճարտարապետը». Պուտին
Ժամանակակից Ուկրաինան ամբողջությամբ ստեղծել է բոլշևիկյան Ռուսաստանի կողմից. Ռուսաստանի ժողովրդին ուղիղ եթերով դիմելիս՝ ասաց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Ուկրաինան այսօր իրավամբ կարելի է անվանել «Վլադիմիր Իլյիչ Լենինի անվան Ուկրաինա», նա է դրա հեղինակն ու ճարտարապետը»,- ասաց Վլադիմիր Պուտինը:
Խոսելով ԽՍՀՄ-ից հանրապետությունների անջատման իրավունքից, ՌԴ նախագահն ասաց, որ դա միության հիմքում դրված ական էր: