Գոհար Ավետիսյանի նախկին ամուսինը սիրախաղ է սկսել մեկ այլ կնոջ հետ (լուսանկարներ)
Օրերս հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը բաժանվեց ամուսնուց՝ Սերգեյից։ Զույգի բաժանումը չի կարելի աղմկալից անվանել, պարզապես մի օր Գոհարը դադարեց ցույց տալ ամուսնուն իր բլոգում և միայն որոշ ժամանակ անց պատմեց, թե ինչու է խզել հարաբերությունները ամուսնու հետ, գրում է Starhit-ը:
Վերջերս տեղեկություն հայտնվեց, որ մի աղջիկ սկսել է Սերգեյին գրել Instagram-ի ուղիղ եթերի ժամանակ։ Նա նայել է նրա լուսանկարները, ցույց տվել ընկերոջը և հրավիրել աղջկան համացանցում շփումը շարունակելու: Հարկ է նշել, որ տղամարդուն հաղորդագրություններ գրած Բելլա Ցիվաձեն, ծիծաղելի զուգադիպությամբ, նույնպես դիմահարդար է։
Սերգեյը դեռ չի մեկնաբանել այս լուրը, սակայն հարկ է նշել, որ նա հաճախ է պատասխանում բաժանորդների հարցերին և Գոհարի մասին միշտ խոսում է հարգանքով, սիրով և ինչ-որ առումով հարաբերությունները վերականգնելու ակնկալիքով։ Եվ, այնուամենայնիվ, դա չի խանգարում նրան սիրախաղ անել այլ աղջիկների հետ։