Կինն ահռելի գումար է ծախսել իր կատուների նորաձեւ հագուստի վրա (լուսանկարներ)
Սլովենիայի մի բնակչուհի իր երկու կատուների համար երեք հազար եվրոյով գնել է 350 հատ նորաձև հագուստ և աքսեսուար։ Այս մասին հայտնում է Daily Mirror-ը։
34-ամյա Անդրեյա Վրշչայը մի քանի տարի է ծախսել իր ընտանի կենդանիների՝ Լիլիի և Կալիի համար զգեստներից, բաճկոններից և այլ ժամանակակից դիզայներական հագուստներից զգեստապահարան ստեղծելու համար: Ընդհանուր առմամբ, նա կատուների համար գնել է 150 հագուստ և 200 ժապավենակապ: Կինը նախընտրում է վարդագույն իրեր, քանի որ կարծում է, որ դրանք հիանալի կերպով ընդգծում են իր ընտանի կենդանիների մորթի սպիտակությունը։
Վրշչայը տարված է իր պարսկական կատուների բարեկեցությամբ. նա ամեն օր լողացնում է նրանց, լվանում է ատամները և թաշկինակներ կապում նրանց վրա, որպեսզի չկեղտոտվեն ուտելու ժամանակ։ Բացի այդ, կատուները կարող են շրջել տանը, որտեղ ցանկանում են, և ցանկացած վայրում քնել: «Նրանք իմ փոքրիկ արքայադուստրերն են, և ես նրանց վերաբերվում եմ որպես թագավորական ընտանիքի», - բացատրել է կինը:
Նա հավելել է, որ ամեն անգամ գնումների գնալիս միշտ ինչ-որ բան է գնում նաև կատուների համար։ Բացի այդ, նա նրանց համար իրեր է պատվիրում ամբողջ աշխարհից։
Վրշչայն ասել է, որ առաջինը որդեգրել է Լիլիին, որն այդ ժամանակ շատ հիվանդ էր։ «Նրա աչքն այնքան էր ուռել, որ չէր կարողանում բացել և միայն մի քանի ամսից ապաքինվեց»,- պատմել է կինը։
Կալին հայտնվել է տանը, որպեսզի Լիլին չձանձրանա, և թեև սկզբում կատուներն այնքան էլ լավ չէին փոխհարաբերվում, նրանք ի վերջո ընկերացան: «Ես ուզում եմ նրանց տալ այն կյանքը, որը նրանք երբեք չեն ունեցել, և այդ ընթացքում փայփայել նրանց գեղեցիկ բաներով», - եզրափակել է կինը: