Պուտինն այսօր հեռուստաուղերձով կդիմի ժողովրդին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շուտով ժողովրդին ուղղված հեռուստատեսային ուղերձով հանդես կգա։ Այս մասին հայտնում է «Россия 24» հեռուստաալիքը։ Նախագահի հեռուստաուղերձի մասին տեղեկությունը հաստատել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նախագահն այսօր խոստացել է, որ կորոշի ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների ճանաչման հարցը։ Միաժամանակ, պետության ղեկավարը չի հստակեցրել, թե ինչպիսին կլինի այն։