Անցած շաբաթ պարեկների ձեռնարկած միջոցառումների արդյունքները. 1596 խախտում
ՏեսանյութերՊարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները շարունակում են հասարակական կարգի պահպանման ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ամենօրյա միջոցառումները։ Փետրվարի 14-ից 21-ը իրականացված ծառայության արդյունքում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1596 խախտում:
Պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 341 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 202, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 281 անձ։ 83 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 7-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 6-ը՝ առանց համարանիշերի, 41-ը՝ ստանդարտին չհամապատասխանող հաշվառման համարանիշերով, 23-ը՝ անընթեռնելի համարանիշերով, 224-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի։
Բացի այդ, պարեկները հայտնաբերել են 5 հետախուզվողի, ինչպես և ոստիկանության ԵՔՎ տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկել 53 անձի՝ բացահայտելով հանցագործության դեպքեր։
Հասարակական կարգի պահպանմանն ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները կրում են ամենօրյա բնույթ։