Ինչո՞ւ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի բնակիչները չեն շտապում լքել իրենց տները
Չնայած նրան, որ փետրվարի 18-ին ինքնահռչակ ԴԺՀ-ն եւ ԼԺՀ-ն սկսել են տարհանել խաղաղ բնակիչներին՝ ուղարկելով Ռուսաստան, այս պահին, Ռոստովի մարզի ԱԴԾ սահմանային վարչության մամուլի ծառայության տեղեկություններով, ընդամենը 61 000 մարդ է տեղափոխվել Ռուսաստանի Դաշնություն, մինչդեռ ԼԺՀ-ի եւ ԴԺՀ-ի ղեկավարներ Լեոնիդ Պասեչնիկը եւ Դենիս Պուշիլինը հայտարարել են հանրապետությունների բնակիչների տարհանման եւ Ռուսաստանի տարածք, մասնավորապես՝ Ռոստովի մարզ տեղափոխելու մասին՝ կապված «ռազմական գործողությունների աճող սպառնալիքի» հետ։ Մինչ օրս կողմերից ոչ մեկը չի հայտարարել լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու մասին։
Ըստ ԴԺՀ-ի վիճակագրության գլխավոր վարչության՝ հանրապետության բնակչության ընդհանուր թիվը 2019թ․ հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 2,274 միլիոն մարդ, որից 944 հազարը՝ Դոնեցկում։ ԼԺՀ-ի բնակչության ընդհանուր թիվը 2019թ․ սեպտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 1,447 միլիոն մարդ, որից 431 հազարը՝ Լուգանսկում։