Կորոնավիրուսով վարակված Եղիսաբեթ Երկրորդը կշարունակի աշխատել
Չնայած հաստատված կորոնավիրուսին՝ Եղիսաբեթ Երկրորդը կշարունակի աշխատել։ 95-ամյա թագուհին ծրագրում է այս շաբաթ մի շարք առցանց աուդիենցիաներ եւ հեռախոսային հանդիպումներ անցկացնել։ Ամենայն հավանականությամբ` չեղյալ կհայտարարվի միայն մեկ միջոցառում, որը պետք է տեղի ունենար առերես։ Այս մասին գրում է Daily Mail պարբերականը։
Covid-ի ախտորոշման մասին հայտարարվելուց մի քանի ժամ անց թագուհին շնորհավորել է Մեծ Բրիտանիայի քեռլինգի կանանց եւ տղամարդկանց հավաքականներին Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերում մեդալների կապակցությամբ։
Բացի այդ, չնայած հիվանդությանը, Եղիսաբեթ Երկրորդը հետեւել է Նյուբերիում կայացած ձիարշավին եւ երկրպագել իր ձիերից մեկի՝ Կինկարդինայի համար: Ձիասպորտի մարզիչ Նիկի Հենդերսոնը հետագայում ասել է․ «Մեզ բոլորիս համար տխուր էր այսօր լսել թագուհու հիվանդության մասին լուրը։ Ես չգիտեմ, թե արդյոք Կինկարդինայի հաղթանակը կդառնա Covid-ի դեմ դեղամիջոցը, բայց հուսով եմ, որ դա մի փոքր քաջալերեց Նորին Մեծությանը»:
Եղիսաբեթ Երկրորդը կորոնավիրուսով հիվանդացել է Վինձորի ամրոցի աշխատակիցների շրջանում հիվանդացության բռնկումից մի քանի օր անց: Ախտորոշումը մտահոգիչ է՝ հաշվի առնելով թագուհու տարիքը եւ Նորին Մեծության վատառողջ լինելու մասին վերջին լուրերը։
Հոկտեմբերին թագուհին բժիշկների խորհրդով չեղյալ է հայտարարել իր այցը Հյուսիսային Իռլանդիա, իսկ հետո մեկ օրով տեղափոխվել հիվանդանոց՝ հետազոտվելու համար։