Daily Mail. Առնվազն երկու նախարար կազատվի աշխատանքից, եթե Ջոնսոնին պատժեն COVID-երեկույթների համար
Բորիս Ջոնսոնի կառավարության առնվազն երկու նախարար կհրաժարվի աջակցությունից եւ «կհեռանա», եթե վարչապետին տուգանեն սկանդալային երեկույթների ժամանակ կորոնավիրուսային սահմանափակումները խախտելու համար, գրում է Daily Mail-ը։
Ինքը՝ Ջոնսոնը, բազմիցս հրաժարվել է հայտնել, թե կհեռանա արդյոք նա, եթե նրան պատժեն ոստիկանական հետաքննության շրջանակներում։
Բրիտանական կաբինետում ավելի քան 20 նախարար կա, նրանց թվում, բնականաբար, Ջոնսոնի դաշնակիցներ կան։ Նրանք համոզված են, որ նրան չպետք է ստիպեն հրաժարական տալ, եթե նրա մեղքը ապացուցվի։ Սակայն կառավարությունում ոչ բոլորն են նման կարծիքի։
«Երկու նախարար հայտարարել է, որ վարչապետի դիրքորոշումը լինելու է անհիմն, եթե պարզվի, որ նա խախտել է սահմանափակումների մասին օրենքը», - գրում է թերթը։
Բրիտանիայի քաղաքական էլիտայի երեկույթներն անցկացվել են COVID-19 համավարակի ժամանակ մի քանի անգամ։ Մասնավորապես, վրդովմունք է առաջացրել 2020 թվականի մայիսին տեղի ունեցած երեկույթի հրավերի հրապարակումը։ Այն ուղարկվել է երկրի հպատակներին ավելի քան 2 հոգու հավաքվելու վերաբերյալ արգելքից մեկ ժամ անց։ Այնտեղ հյուրերին հրավիրում էին «վայելել գեղեցիկ եղանակը» եւ կոչ անում իրենց հետ վերցնել իրենց խմիչքները։