«Ուկրաինայի ձայնը». Պոտապը Կատերինա Օֆլիյանի ելույթի ընթացքում չի կարողացել զսպել արցունքները
Ուրաինական «Голос країни» նախագծի 12-րդ եթերաշրջանի բեմում երգերի հեղինակ եւ կատարող Եկատերինա Օֆլիյանը կատարել է երգը, որը գրվել է Թինա Կարոլի համար։
ТСН-ի հաղորդմամբ՝ Կիեւ տեղափոխվելուց հետո նա գումար է վաստակել՝ ռադիոյի համար գովազդային երաժշտություն է գրել։ Հենց այդ ժամանակ էլ նա սկսել է իր երգերը գրել ու դրանք ուղարկել ուկրաինացի արտիստներին։ Նրա երգերը կատարում են KAZKA-ն, Թինա Կարոլը, Օլգա Բսուզովան, Յոլկան եւ այլք։ Ելույթի ընթացքում անսպասելիորեն բեմ է բարձրացել Կարոլը, որը նախկինում չէր տեսել իր հիթերի հեղինակին։ Նրանք միասին կատարել են «Найти своих» երգը, ինչի արդյունքում Պոտապը չի կարողացել զսպել արցունքները։
Երգչուհուն երկրորդ շանս են տվել Անդրեյ Մացոլան եւ Ալեքսանդրա Զարիցկայան (KAZKA)։
«Նա բազմաթիվ երգեր է գրել «KAZKA» խմբի եւ այլոց համար։ Պարզապես որոնեք, դուք շոկի կենթարկվեք։ Ես նրան ճանաչում եմ դեռ Խարկովից եւ նրա երկրպագուն եմ եղել։ Մենք նրան բաց չենք թողնի»,- նշել է Զարիցկայան։