Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն այսօր փակ կլինի
Այսօր Միացյալ Նահանգներում նշվում է Նախագահների օրը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։
«Սկզբնապես այս տոնը ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգթոնի և ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնի պատվին էր, որոնք երկուսն էլ ծնվել էին փետրվարին՝ համապատասխանաբար 1732թ․ փետրվարի 12-ին և 1806թ․ փետրվարի 22-ին։
Այժմ այս տոնը ԱՄՆ ներկա ու անցյալ բոլոր նախագահների օրն է և նշվում է ամեն տարի փետրվարի երրորդ երկուշաբթի օրը։
Տոնի կապակցությամբ երկուշաբթի օրը դեսպանատունը փակ կլինի», - նշված է հաղորդագրության մեջ։