2021-ին ՀՀ-ում 2547 ցնցում է եղել. Սպիտակի պես երկրաշարժի դեպքում Երևանի բնակելիների 80 տոկոսը կփլվի
Անցյալ շաբաթ Կիրակնօրյա լուրերի ավարտից մոտ կես ժամ էր անցել, երբ ամբողջ Հայաստանը սկսեց իրար հարցնել՝ զգացի՞ք երկրաշարժը: Այդ հարցը բոլորն իրար տալիս էին նաև 2021-ի նույն օրը: Ու թեև երկրակեղևի ցնցումներն անցյալ տարի Երևանում ավելի ուժգին զգացվեցին՝ Էպիկենտրոնին մոտ լինելու պատճառով, անցյալ շաբաթվանն ավելի հզոր էր՝ 7 բալ հզորությամբ՝ էպիկենտրոնը Հայաստանից հյուսիս: Երկրում բարեբախտաբար մեծ ավերածություններ չեղան, վնասվել էր մի քանի շինություն:
Հիշում եմ, որ նախորդ տարվա օգոստոսյան ու փետրվարյան ցնցումներից հետո սկսվեցին խոսակցությունները այսպես ասած «առաջ տված» շենքերի սեյսմակայունության, քաղաքաշինական ոլորտում անելիքների մասին: Խոսակցությունները, սակայն, երկրաշարժից մի քանի օր հետո մոռացվեցին: Հիմա նորից երկրաշարժ եղավ, բարեբախտաբար, ոչ ուժգին, երբ կլինի հաջորդը, ոչ ոք չգիտի, բայց որ Հայաստանը սեյսմիկ գոտի է, գիտեն գրեթե բոլորը:
Ինչ է որոշել կառավարությունը ու ինչ է առաջարկում անել մասնագետը, որ երկրաշարժերը Հայաստանի բնակիչների համար անցնցում անցնեն: