Երևանից վիրաբույժը հիացրել է ուկրաինական «Ձայնը» նախագծի ժյուրիի բոլոր անդամներին (Տեսանյութ)
Երևանում ապրող բժիշկ Նարեկ Ամիրյանը մասնակցել է «Голос країни» երաժշտական հայտնի նախագծին։ Կատարելով Պուչինիի «Nessun Dorma» դասական արիան, Նարեկը բոլոր մարզիչներին ստիպել է պտտվել։ Ամիրյանի խոսքով՝ երգեցողությունն իրեն շատ է օգնում վիրահատությունների ընթացքում, քանի որ դրանից հետո յուրաքանչյուրը հաջող ավարտ է ունենում։
«Ուզում եմ ցույց տալ, որ երաժշտությունը եւս բուժում է։ Մի հիվանդ ասաց․ «Երբ տեսնեմ, որ երգում ես «Голос країни» նախագծում, հաստատ կբուժվեմ»,- պատմել է Նարեկը։
Ելույթից հետո մարզիչները սկսել են պայքարել վոկալիստի համար։
«Հիանալի էր, ուղիղ սրտին դիպար։ Ինչպիսի մթնոլորտ էր, ինչպիսի երգ։ Հիասքանչ է, շնորհակալություն ընտրության եւ նրա համար, որ եկել եք այստեղ։ Շատ կցանակայի աշխատել ձեզ հետ»,- ելույթը մեկնաբանել է Օլյա Պոլյակովան։
Ընդ որում, թեեւ Սվյատոսլավ Վակարչուկը Նարեկին շնորհակալություն է հայտնել հայերենով եւ խնդրել է կատարել Շառլ Ազնավուրի երգը, մասնակիցն ընտրել է Նադյա Դորոֆեեւայի խումբը։