Քովիդի ծանր ընթացքը կապված է անձի գենետիկ առանձնահատկության հետ. հայ գիտնականների հետազոտությունը
Հայ գիտականերն ապացուցել են, որ մարդու գենետիկ առանձնահատկությամբ պայմանավորված հնարավոր է կորոնավիրուսի ծանր ընթացք: Գենետիկ կառուցվածքում բաղադրիչ կա, որն առավել վտանգավոր է դարձնում քովիդը:
Բերանի խոռոչի քսուկի կամ արյան հետազոտությամբ հնարավոր է պարզել ռիսկային խումբը: Երբ մարդն իրազեկված լինի իր գենետիկ առանձնահատկության մասին, ավելի խիստ կպահպանի հակահամաճարակային կանոնները, իսկ վարակվելիս կիմանա՝ հիվանդությունը ծանր ընթացք է ստանալու և պետք է վաղ շրջանում դիմել բժշկի: