Curiosity մարսագնացը տարօրինակ օբյեկտ է նկարել Մարսի մակերեւույթին
ՆԱՍԱ-ի Curiosity մարսագնացը, որը հետազոտում է Կարմիր մոլորակի մակերեւույթը 2012 թվականից ի վեր, բախվել է արտասովոր օբյեկտի: Մարսագնացի վերջին լուսանկարներից մի քանիսը գրավել են գրող Փոլ Սկոթ Անդերսոնի ուշադրությունը: Նա նկատել է դրանցում արտասովոր առարկա, ինչը շտապել է հրապարակել Twitter-ում, գրում է 3dnews.ru-ը:
«Նայեք այս հիասքանչ քարին, որը երեկ Curiosity սարքը հայտնաբերել է Մարսի վրա»,-հավելել է Անդերսոնը:
Այդ գրառումը սկիզբ է դրել ակտիվ քննարկմանը, որի ընթացքում օգտատերերն առաջարկել են արտասովոր քարի ծագման տարբեր վարկածներ: Քանի որ հին ժամանակներում Մարսի վրա եղել է բավականաչափ հեղուկ, կարելի է եզրակացնել, որ քարի անկյունները դարձել են ավելի հարթ հեղուկի շնորհիվ: Ուշագրավ է, որ NASA-ն լուսանկարներ է հրապարակում փակ հասանելիության պայմաններում, սակայն Անդերսոնը հայտարարել է, որ իր հասցեին հակաիրավական գործողությունները դադարեցնելու մասին ծանուցում էր ստացել ընկերությունից, որը պնդում էր, որ ունի NFT-թոքենը, որը հաստատում է արտասովոր քարի լուսանկարների սեփականությունը:
Գիտնականները, որոնք զբաղվել են Մարսի հետազոտություններով, եկել են եզրահանգման, որ միլիարդավոր տարիներ առաջ խառնարանի լճերը սովորական երեւույթ էին Կարմիր մոլորակում: Երբ ջրերը խառնարանում չափազանց շատացել են եւ դուրս եկել սահմաններից, արդյունքում տեղի են ունեցել ծավալուն ջրհեղեղներ: Մեր օրերում Մարսի մակերեւույթին դեռեւս կարելի է տեսնել հնագույն գետերի հետքերը: Հավանական է, որ մարսագնացի հայտնաբերած քարը հղկվել է այդպիսի հոսանքներից մեկի կողմից միլիարդավոր տարիներ առաջ: