Ռոնալդուն մտադիր է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից», եթե թիմը չհայտնվի Չեմպիոնների լիգայում
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ամռանը կարող է հեռանալ անգլիական թիմից, հայտնում է Mirror-ը։
Պորտուգալացի հարձակվողի սպասելիքները չեն արդարացվել, և Ռոնալդուն մտադիր է հեռանալ ակումբից, եթե թիմը չհայտնվի Չեմպիոնների լիգայում։
Հիշեցնենք՝ Ռոնալդուն 2021 թվականի ամռանն է «Մանչեսթեր Յունայթեդից» վերադարձել «Յուվենտուս» 15 մլն եվրոյի դիմաց։ Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողն ԱՊԼ-ի 21 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 9 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2023 թվականին։