Պուտինը հեռախոսազրույց կունենա Էրդողանի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծրագրում է առաջիկա օրերին հեռախոսազրույց ունենալ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լարվածությունը հաղթահարելու համար, հայտարարել է Թուրքիայի ղեկավարի խոսնակ Իբրահիմ Կալինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Մեր նախագահի առաջարկը՝ Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդների հանդիպման վերաբերյալ, իրականում ամենակարևոր և ամենակոնկրետ առաջարկն է այս ճգնաժամից դուրս գալու համար։ Մեր նախագահի ջանքերն այդ ուղղությամբ շարունակվում են։ Ուկրաինա կատարած մեր վերջին այցի ժամանակ հարցը քննարկվել է պարոն Զելենսկու հետ։
Էրդողանը բարձրացրել է այս հարցը պարոն Պուտինի հետ հեռախոսազրույցներում։ Առաջիկա օրերին կրկին հեռախոսազանգ կլինի։ Կողմերը կքննարկեն այդ հարցը»,- նշել է Կալինը։