Էրդողանը ծրագրում է Պուտինի հետ քննարկել Ուկրաինայի թեման
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ծրագրում է առաջիկա օրերին հեռախոսազրույց ունենալ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լարվածությունը հաղթահարելու համար, հայտարարել է Թուրքիայի ղեկավարի խոսնակ Իբրահիմ Կալինը,- հազորդում է ՌԻԱ նովոստին։
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Ռուսաստանի ղեկավարի համաձայնությամբ Թուրքիան պատրաստ է Անկարայում կամ Ստամբուլում կազմակերպել Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների եռակողմ գագաթնաժողով։
«Մեր նախագահի առաջարկը Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդների հանդիպման մասին, ըստ էության, ամենակարևոր և ամենակոնկրետ առաջարկն է այս ճգնաժամը հաղթահարելու համար: Դա անելու մեր նախագահի փորձերը շարունակվում են: Ուկրաինա մեր վերջին այցի ժամանակ հարցը քննարկվել է պրն. Զելենսկիի հետ։
Նախագահ Էրդողանը բարձրացրել է այդ հարցը պարոն Պուտինի հետ հեռախոսազրույցում։ Առաջիկա օրերին կլինի ևս մեկ հեռախոսազրույց։ Կողմերը կքննարկեն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լարվածության հարցը,– A Haber TV ալիքը մեջբերել է Կալինի խոսքերը։