Եղիսաբեթ 2-րդը COVID-19-ով է վարակվել
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի մոտ COVID-19-ի թեստը դրական է եղել։ Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ Բուքինգհեմյան պալատին հղումով։
«Նորին Մեծությունը մրսածության նման մեղմ ախտանիշներ ունի, բայց ակնկալվում է, որ հաջորդ շաբաթվա ընթացքում կշարունակի կատարել իր պարտականությունները Վինձորում», – ասվում է հաղորդագրության մեջ:
Բուքինգհեմյան պալատը հավելել է, որ թագուհուն կտրամադրվի անհրաժեշտ բժշկական օգնություն։ Ինչպես նաև Եղիսաբեթ II-ը հետևելու է բժիշկների բոլոր նշանակումներն։
Փետրվարի 16-ին Daily Mail-ը հայտնել էր, որ 95-ամյա թագուհին խոստովանել է, որ առողջական խնդիրներ ունի՝ ասելով, որ իր համար դժվար է քայլել։