Բելառուսում կանխել են հանրաքվեի խափանումը
Բելառուսի Պետանվտանգության կոմիտեն հայտնաբերել է խմբեր, որոնք դրսից հրահանգներ են ստացել՝ խափանել սահմանադրական հանրաքվեն։ Այս մասին փետրվարի 20-ին հայտնել է ONT հեռուստաալիքը։
Ըստ լրագրողների՝ դրսից հրահանգներ ստացած անձինք կոչ են արել փչացնել քվեաթերթիկները, ահաբեկել ընտրական հանձնաժողովների անդամներին և սպառնացել նրանց։
Նշվում է, որ բացահայտվել են արտասահմանից ժամանած հրահանգիչներ, իսկ Բելառուսի համակարգողներն ու շարքային կատարողները ձերբակալվել են։
Հանրաքվեն նշանակված է փետրվարի 27-ին։
ԱՄՆ Պետդեպարտամենտը մտահոգություն է հայտնել, որ Բելառուսում սահմանադրական հանրաքվեն թույլ կտա ռուսական զորքեր և միջուկային ուժեր տեղակայել երկրում։ Ինչպես պարզաբանել են ԱՄՆ-ում, հանրապետության Սահմանադրության առաջարկվող փոփոխությունները կարելի է մեկնաբանել որպես Ռուսաստանի համար Բելառուսի տարածքում իր ուժերը տեղակայելու համար ճանապարհի բացում:
ՌԴ Դաշնային խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչովի խոսքով՝ Բելառուսի Սահմանադրության ցանկացած փոփոխություն վերաբերում է միայն այս երկրի քաղաքացիներին։ Նա ընդգծել է այս հարցում արտաքին որևէ ճնշման անթույլատրելիությունը և կոչ է արել Արեւմուտքին՝ հարգել Բելառուսի քաղաքացիների սահմանադրական իրավունքները: