Ֆիզիկական ակտիվությունը նպաստում է Covid-19-ից հետո վերականգնմանը
Ավստրալիայում վերջին ամսիներին Covid-19 ով հիիվանդների թվի ավելացում է արձանագրվում: Մեծամասնության մոտ ախտորոշվում է Omicron շտամը: Թեև հիվանդության ընթացքը մեղմ ախտանշաններով է,սակայն շատերը նշում են, որ շաբաթներ անց զգում են շնչահեղձություն և թուլություն:
«Վիրուսային վարակից հետո հոգնածություն զգալը նորմալ է, և յուրաքանչյուրի դեպքում վերականգնումը անհատական է», – ասում էՄելբուրնի Ալֆրեդ հիվանդանոցի ավագ շնչառական ֆիզիոթերապևտ Ջանեթ Բոնդարենկոն՝:
Կորոնավիրուսը կարող է վնասել տարբեր օրգաններ՝ առաջացնելով շարունակական հոգնածություն, ասում է Էդիթ Քաուանի համալսարանի մարմնամարզության բժշկության պրոֆեսոր դոկտոր Ռոբերտ Նյուտոնը։
«Սրտանոթային համակարգը չի կարող արդյունավետ կերպով թթվածին հասցնել աշխատող մկաններին: Քունն ու հանգիստն օգնում են ձեր իմունային համակարգին պայքարել հիվանդության դեմ, սակայն կարևոր է հիմնական ախտանիշների անհետացումից մոտ յոթ օր հետո սկսել շարժվել՝ օրգանիզմի հետագա թուլացումից խուսափելու համար», ասում է Նյուտոնը:
Նա թվարկում է ֆիզիկական ակտիվության մի քանի տեսակ, որոնք օգտակար են՝ յոգա, քայլք, վազք, ֆիզիկական վարժություններ , ֆիթնես՝ օգտագործելով փոքր ծանրություններ, հետագայում դրանց քաշն ավեացնելու պայմանով: