Գագիկ Սուրենյանն իր հարսանիքից նկար է հրապարակել
Ուղիղ 12 տարի առաջ այս օրը՝ 2010 թվականի փետրվարի 20-ին, Երևանում բավականին անսովոր եղանակ է եղել՝ +20 աստիճան։ Այս մասին ֆեյսբուքում գրել է երկրի գլխավոր օդերևութաբան Գագիկ Սուրենյանը։
Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի պետի տեղակալը նաև ֆոտոապացույց է տեղադրել. փետրվարի 20-ը նրա համար անմոռանալի օր է, քանի որ իր հարսանիքի օրն էր։