Բելառուսի տարածքում միջուկային զենքի տեղադրումը անպատասխան չի մնա Եվրոպայի կողմից. Ֆրանսիայի ԱԳՆ
Բելառուսի տարածքում միջուկային զենքի տեղադրումը լրջորեն կազդի անվտանգության ոլորտում իրավիճակի վրա եւ անպատասխան չի մնա Եվրոպայի կողմից: Այդ մասին հայտնել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը Le Journal du Dimanche կիրակնօրյա թերթին տված հարցազրույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, որ Բելառուսում ռուսական միջուկային զենքի տեղակայման հարցը չի դիտարկվում, եւ որ համատեղ զորավարժություններից հետո Բելառուսում ռուսական զորք այլեւս չի լինի:
Հուսով եմ, որ այդ ժամանակ մենք կկարողանանք ասել. «Այդպես էլ կա»: Տեսնենք: Հակառակ դեպքում դա կառաջացնի լուրջ փոփոխություն եվրոպական անվտանգության դաշտում, որն անպատասխան չի մնա»,-նշել է նա: