Զելենսկին հնարավոր է համարել Ուկրաինայի՝ միջուկային զենքից հրաժարվելու մասին Բուդապեշտի պայմանագրի վերանայումը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հնարավոր է համարել Կիևի կողմից միջուկային զենքից հրաժարվելու հարցի վերանայումը, որը նախատեսված է Բուդապեշտի հուշագրով։
Հայտարարել է,որ մասնակից երկրների հետ խորհրդակցությունների համար արտգործնախարարությունը փաստաթղթեր է հավաքում։ Ըստ նրա, եթե դրանք նորից չկայանան կամ դրանց արդյունքում իր երկրի համար անվտանգության երաշխիքներ չլինեն, Ուկրաինան բոլոր իրավունքներն կունենա հավատալու, որ Բուդապեշտի հուշագիրը չի գործում, և 1994 թվականի բոլոր փաթեթային որոշումները կդրվեն կասկածի տակ,-գրել է lenta.ru-ն։
Տեղական newsoneua.tv-ի հաղորդմամբ.«Ուկրաինան կմտածի միջուկային կարգավիճակի մասին, եթե իրեն չընդունեն ՆԱՏՕ»:Աղբյուրի համաձայն,այդ մասին պաշտոնական հայտարարություն է արել Գերմանիայում Ուկրաինայի դեսպանը:
Նշելով երկրում մի շարք ատոմակայանների, ուրանի հանքավայրերի և ուրանի հանքերի առկայությունը, աղբյուրը հնարավոր է համարում, որ Ուկրաինան կարող է միջուկային «կեղտոտ» ռումբ ստանալ 3-5 տարում։ Նման «արտադրանքը»ընդգրկում է մեծ տարածքներ և մահացու է բնակչության համար:Դա մեծ ռիսկեր է պարունակում երկրի անփորձ նախագահի դեպքում, եթե Զելենսկին ցանկանա հենց այդ՝«միջուկային » սպառնալիքի միջոցն ընտրել Արևմուտքի վրա ճնշում գրծադրելու համար:
Փետրվարի 15-ին Ուկրաինայի երեք նախկին նախագահներ՝ Լեոնիդ Կրավչուկը, Լեոնիդ Կուչման և Վիկտոր Յուշչենկոն դիմել են Բուդապեշտի հուշագիրը ստորագրած երկրներին։ Նրանք կոչ են արել փաստաթղթի երաշխավորներին «ապացուցել իրենց իսկական ուժը», և որ փաստաթուղթը «պարզապես կեղծիք» չէ։
Նախկին առաջնորդները պնդում են, որ 2014 թվականին Ռուսաստանը ոչնչացրեց Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և այսօր սպառնում է նրան հետագա ներխուժմամբ։