Պատվաստումը նպաստում է հիվանդության թեթև ընթացքին
Մարդիկ, ովքեր պատվաստված են, ավելի քիչ հավանական է, որ երկարատև ու ծանր ընթացքով հիվանդանան,նույնիսկ եթե Covid-ով վարակվեն,- կարծում են Մեծ Բրիտանիայի Առողջապահության անվտանգության գործակալության մասնագետները: Նրանք ուսումնասիրել են աշխարհի 15 հետազոտական կենտրոններից ստացված տվյալնեը: Դրանք վկայում են, որ պատվաստանյութերը նվազեցնում են վարակի վտանգը ,և մեծ մասամբ հիվանդությունը թեթև ընթացք է ունենում:
Մինչդեռ չպատվաստված մարդիկ, ովքեր վարակվում են Covid-ով , ունենում են հիվանդության երկարատև ու ծանր ընթացք:
Պատվաստումների ազդեցության ուսումնասիրությունների արդյունքները հետևյալն են .
Covid-ով վարակված մարդկանց մոտ, ովքեր ստացել են պատվաստանյութերի երկու չափաբաժին, ավելի քան 28 օր տևող Covid-ի հավանականությունը մոտ կիսով չափ ցածր է:
Պատվաստանյութի արդյունավետությունը երկարատև Covid-ի դեպքում ամենաբարձրն է եղել 60 և ավելի տարեկան մարդկանց մոտ:
Պատվաստանյութերը կարող են բարելավել, այլ ոչ թե վատթարացնել Covid-ի ախտանիշները, անմիջապես կամ մի քանի շաբաթվա ընթացքում:
Մարդիկ, ովքեր ստացել են Covid-ի դեմ պատվաստանյութի երկու չափաբաժին, ավելի քիչ հավանական է, որ երկարատև հոգնածություն զգան առողջանալուց հետո:
Դոկտոր Մերի Ռամզեյը, UKHSA-ի իմունիզացիայի ղեկավարն ասում է. «Այս ուսումնասիրությունները ավելացնում են Covid-19-ի պատվաստման ամբողջական կուրսը ստանալու հնարավոր առավելությունները: Պատվաստումը լավագույն միջոցն է պաշտպանելու լուրջ ախտանիշներից, երբ դուք վարակվում եք և նաև օգնում է նվազեցնել երկարաժամկետ ազդեցությունը»: